Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

К2 վիտամինն անհրաժեշտ է սրտի եւ ոսկրերի համար. news.am

К2 վիտամինն անհրաժեշտ է սրտի եւ ոսկրերի համար. news.am

Ոսկրերի եւ սրտի առողջության միջեւ ավելի լուրջ կապ կա, քան կարելի է ենթադրել: Օրինակ՝ սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ ոսկրի զանգվածի կորստի եւ կոտրվածքների վտանգը 6 անգամ ավելի է, քան առողջ սիրտ ունեցողների մոտ:

Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է: Սրտաբան Դենիս Գուդմանը պարզաբանում է, որ K2 վիտամինը չափազանց կարեւոր է ե՛ւ ոսկրերի, ե՛ւ սրտի առողջության համար: Այդ վիտամինի ոչ բավարար քանակության պատճառով սննդի հետ մեր օրգանիզմ թափանցող կալցիումը, ոսկրեր հասնելու փոխարեն, մնում է անոթներում:

Օրգանիզմում K2-ի բավարար քանակության դեպքում կալցիումը հասնում է ոսկրերին եւ ամրացնում դրանք: Իսկ անոթներում կուտակվելու դեպքում առաջացնում է խցանում՝ հանգեցնելով սրտի եւ ուղեղի կաթվածի:

Վերջերս անցկացված հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition ամսագրում, գիտնականները 10 տարի շարունակ հետեւել են 55 տարեկանից մեծ 4.807 կամավորների սրտի վիճակին եւ նրանց օրգանիզմում K2 վիտամինի մակարդակին: Օրական 45 մկգ այդ վիտամինն օգտագործող մարդիկ 50%-ով ավելի քիչ են մահացել սրտային հիվանդությունների հետեւանքով եւ 25%-ով ավելի պակաս՝ ցանկացած այլ պատճառով:

Միակ խնդիրն այն է, որ այս վիտամինը սննդամթերքում բավականին քիչ է: Անհրաժեշտ 45 միկրոգրամ K2 ստանալու համար հարկավոր է 3.5 կգ միս, 8 դեղնուց կամ 85 գրամ պանիր ուտել, կամ էլ 5 լիտր կաթ խմել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.dynamicchiropractic.ca
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ